Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

«Կեղծ դեղերի տարածվածություն Հայաստանում չկա»

«Կեղծ դեղերի տարածվածություն Հայաստանում չկա»

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բարձրացայնել է դեղերի շուկայում եղած խնդիրների մասին ու առողջապահության նախարարության հետ փորձում են արագ լուծման մեխանիզմներ գտնել: Այս մասին ասուլիսում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀ երիտասարդական  հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը:

Որպես առաջին խնդիր նշեց ժամկետանց դեղերը, երկրորդ` դեղերի գովազդը, թեև որոշակի օրենքով կանոնակարգվում է, բայց լինում են դեպքեր, երբ դեղատան տնօրենը հանդիպում է բժիշկների, հիվանդների հետ, ներկայացնում իր դեղը, երբեմն այնպիսի տեղեկություններ հայտնելով, որ չի համապատասխանում իրականությանը, այդպես գովազդելով այն: «Երրորդ ամենակարևոր խնդիրը` լեզվի խնդիրն է. հիմնականում բացակայում է հայերեն լեզվով հրահանգը, որը շահառուների իրավունքի խնդիր է»,- ասաց Կ. Ավագյանը:

Նա որպես խնդիր ներկայացրեց նաև գների անվերահսկելիությունը` առաջարկելով հստակ սահմանել դեղերի գները, ինչպես նաև` «ջեներիկ դեղերը, որոնց ազդեցության նյութը նույնն է, ուղղակի բրենդեր չունենալու պատճառով ցածր գնով են վաճառվում: Իսկ մեր բժիշկները բրենդային դեղեր են նշանակում, որոնք բավականին թանկ են»: ՀՀԿ-ական պատգամավորը նաև որպես ցավոտ հարց ներկայացրեց դեղատներում ոչ մասնագետների հայտնվելը` «վաճառողները բարձրագույն կրթություն չունեն, որը կարևորագույն խնդիր է»:

Կ. Ավագյանը խոսելով կեղծված դեղերի մասին, ասաց, որ ՀՀ օրենսդրությունը այդ խնդրի վերաբեյալ բավականին խիստ է, քրեորեն հետապնդելի արարք է համարվում:

Ասուլիսին ներկա առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն ասաց, որ իրենք ողջունում են ՀՀ երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությանը, քանի որ ոչ միայն նախարարության, այլ յուրաքանչյուր մարդու խնդիրն է: «Մեր երկիրը անվտանգության առումով համեմատելի չէ ոչ մի երկրի հետ` ՀՀ սահմանի վրա բոլոր դեղերի վերահսկողություն է սահմանված: Վիճակագրությունն ապացուցում է, որ կեղծ դեղերի տարածվածություն Հայաստանում չկա»,- ասաց Ս. Քրմոյանը:

Նա տեղեկացրեց, որ 2013 թվականից բոլոր դեղերի ներդիրները լինելու են հայերեն: Այս տարի 34-ից ավելի հայցադիմում է ներկայացվել դատարան` դեղատնային գործունեությունը դադարեցնելու նպատակով: 2 սուբյեկտ պատժվել է ժամկետանց դեղեր վաճառելու համար, 11-ը` չգրանցված դեղ վաճառելու համար, 17-ը`դեղորայքային գործունեության կանոները խախտելու համար:

«Առողջապահության նախարարությունը խախտումների դեպքերին խիստ ու կոշտ դիրքորոշում է ցուցաբերում, կոշտ ու խիստ ձևով պատասխանատվության է ենթարկել ու ենթարկելու»,- ասաց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը:

Կարեն Ավագյանն էլ շարունակեց. «Ամենակարևոր վերահսկողը սպառողն է, ու սպառողը չպետք է ենթարկվի ոչ մի կանոնի, որոնք պարտադրվում են»: Հասարակական վերահսկողությունը, ըստ Ս. Քրմոյանի, վերջին տարիներին ավելի է ուժեղացել. «Այն դեղը, որի պիտանելիության ժամկետին մնացել է երեք ամիս, սպառողը չի գնում»: Ոլորտի ներկայացուցիչը նաև հայտնեց, որ իրականացվելու է մի ծրագիր, որի համաձայն` տեսուչներ պետք է շրջեն ու ցանկացած պահի մտնեն որևէ դեղատուն: Ըստ նրա, այդ դեպքում անբարեխիղճ տնտեսվարողները ավելի բարեխիղճ կլինեն, քանի որ ցանկացած պահի կլինի տուգանվելու վտանգը:

«Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Հակոբ Թոփչյանն էլ ասաց, որ բարձրաձայնված հարցերը արդիական են: «Շուկան պահանջում է, որ ունենանք որակյալ դեղ»,- ընդգծեց նա: Նշենք նաև, որ ըստ Հ. Թոփչյանի, 2001-2011 թթ. դեղորայքի շուկայում հայտնաբերվել է 43 կեղծ դեղ:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ